Զելենսկին քիչ հավանական է համարել, որ Բելառուսը կմիանա Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քիչ հավանական է համարել, որ Բելառուսը կմիանա Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը: Այս մասին նա խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, բելառուս զինվորներին հատուկ ռազմական գործողությանը ներգրավելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք «չեն ցանկանում կռվել Ուկրաինայի դեմ»։ Միաժամանակ, Զելենսկին հնարավոր է համարել ռուս զինվորականների կողմից Բելառուսի տարածքում գտնվող օդանավակայանների օգտագործումն առանց Մինսկի անմիջական աջակցության։
Հանրապետության ղեկավարը նաև առաջարկել է, որ եթե Բելառուսը կամավոր միանա հատուկ գործողությանը, ապա պետք է մասնակցի Ուկրաինայի վերականգնմանը, և Բելառուսի ղեկավարությունը կհայտնվի տրիբունալի տակ։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հատուկ ռազմական գործողության իրական մասնակիցները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով և Ռուսաստանով։ Նրա կարծիքով՝ հատուկ գործողությունը գլոբալ հակամարտություն է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։