Ալիևն ու Միշելը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը
ԱշխարհՓետրվարի 17-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Ինչպես հաղորդում է Trend-ը, հանդիպմանը քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Բրյուսելի նախաձեռնած խաղաղության գործընթացի շուրջ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան խաղաղության գործընթացին։
Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, ապահովելով կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեության վերաբերյալ։