Իսրայելական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին․ կան զոհեր և վիրավորներ
ՏեսանյութերՍիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 00:22-ին իսրայելական բանակը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի և շրջակայքի թիրախների ուղղությամբ։
Սիրիական SANA պետական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական հրթիռների մեծ մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Միաժամանակ հաստատվում են թիրախներին հարվածները, մի քանի շենքերի ավերածությունը և հինգ մարդու (այդ թվում՝ մեկ զինվորականի) մահը։ Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է 15 խաղաղ բնակիչ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է իսրայելական հարձակման հետևանքով 15 զոհի և վիրավորների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)