Կիմ Չեն Ընի քույրը խոստացել է հրթիռներ չարձակել «հարավկորեացի տականքների» վրա
ԱշխարհՀյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները չեն ուղարկվի Սեուլ, քանի որ Փհենյանը մտադիր չէ գործ ունենալ Հարավային Կորեայի հետ։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը, Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, հայտնում է Lenta.ru-ն:
«Հիմարներին հիշեցնում եմ. միջմայրցամաքային հրթիռները Սեուլի ուղղությամբ չեն ուղղվի։ Մենք ցանկություն չունենք գործ ունենալ հարավկորեացի տականքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, ըստ Կիմ Յո Չժոնի, Հարավային Կորեան պետք է մտածի իր «անխոհեմ գործողությունների» հետեւանքների մասին։
Բացի այդ, ԿԺԴՀ-ի ղեկավարի քույրը զգուշացրել է Վաշինգտոնին, որ Փհենյանը հետևում է «թշնամիների յուրաքանչյուր գործողությանը»։ Նա խոստացել է, որ Հյուսիսային Կորեան վճռականորեն կպատասխանի յուրաքանչյուր թշնամական գործողության։