Թուրքիայում երկրաշարժերի հետցնցումների թիվը հասել է 6040-ի
ԱշխարհԹուրքիայում երկրաշարժերի հետցնցումների թիվը հասել է 6040-ի, որոնցից 436-ը՝ 4-5 բալ, 40-ը՝ 5-6 բալ ուժգնությամբ։ Գրանցվել են նաև 6,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) Ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով, վերջին 13 օրվա ընթացքում գրանցված երկրաշարժերի թիվը համապատասխանում է չորս ամսվա ցուցանիշին։