Բլինքենը նշել է Ուկրաինայում ռուսական կողմի զոհերի ու վիրավորների թիվը
ԱշխարհԱՄՆ-ն հայտարարում է, որ 200 հազար ռուսաստանցիներ սպանվել կամ վիրավորվել են ուկրաինական պատերազմի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս մասին հայտարարել է շաբաթ օրը Մյունխենում անվտանգության համաժողովում: Նա ասել է, որ ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցիներ լքել են իրենց երկիրը, քանի որ չեն ցանկանում մասնակցել պատերազմին։
«Տեսեք, թե ինչ է արել Պուտինն իր երկրի հետ»,- DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բլինքենը՝ վկայակոչելով պատերազմի վիճակագրությունը։ »Դրանց թվում է այն փաստը, որ Ուկրաինա ներխուժելու պատճառով հազար կամ ավելի ընկերություններ լքել են Ռուսաստանը՝ վախենալով իրենց հեղինակությունը վնասելուց»,- նշել է նա։