Մակրոնը կոչ է արել Էրդողանին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի կայքը։
Նշվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը առաջնահերթություն է անվանել «Ուկրաինային աջակցության ավելացումը, որպեսզի նա կարողանա հաղթել», ինչպես նաև «Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացումն ու մեկուսացումը, որպեսզի նա հրաժարվի իր ագրեսիայից»։ Այս կապակցությամբ Մակրոնը մատնանշել է նաև Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարելու անհրաժեշտությունը։