Ֆրանսիայում Զելենսկուն մեղադրել են համաշխարհային պատերազմ սանձազերծելու փորձի մեջ
ԱշխարհՖրանսիական խորհրդարանական «Հայրենասերներ» կուսակցության նախագահ Ֆլորիան Ֆիլիպոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է համաշխարհային պատերազմ սանձազերծելու ձգտման մեջ։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր Twitter-ում։
Նա արձագանքել է այն տեղեկությանը, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել են Զելենսկուն՝ կոչ անելով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսել, սակայն նա մերժել է։
«Ամերիկյան «բազեների» կողմից դրված՝ Զելենսկին անհրաժեշտության դեպքում կգնա համաշխարհային պատերազմի. եկեք կանգնեցնենք նրան»,— գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։