Թաիլանդում մեկնարկել է Արևելյան Ասիայի ամենամեծ զորավարժությունը, որին մասնակցում է ավելի քան 30 երկիր
ԱշխարհԹաիլանդում մեկնարկել է Արևելյան Ասիայում խոշորագույն Cobra Gold զորավարժությունը, որին մասնակցում է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Չինաստանը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Այս տարի ԱՄՆ-ն և Թաիլանդը համատեղ հյուրընկալում են զորավարժությունները, իսկ Cobra Gold-ին լիարժեք մասնակցում են նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Մալայզիան և Ինդոնեզիան: Չինաստանը, Հնդկաստանը և Ավստրալիան միացել են սահմանափակ ձևաչափով։
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված է մոտ 10 հազար մարդ, որոնցից մոտ 6 հազարը ուղարկվել է ԱՄՆ-ի կողմից։ Cobra Gold զորավարժությունը կտևի մինչև մայիսի 10-ը։