Կուլեբան Վրաստանում Ուկրաինայի դեսպանի բացակայությունը քաղաքական ազդանշան է անվանել
ԱշխարհՈւկրաինայի իշխանությունները Վրաստանում նոր դեսպանի ընտրության գործընթացի վերջին փուլում են, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը վերջնական փուլում է։ Թե երբ նա կգնա Վրաստան՝ դա արդեն քաղաքական պահի հարց է։ Դեսպանի առկայությունը կամ բացակայությունը միշտ էլ քաղաքական ազդանշան է»,- ասել է Կուլեբան:
Ինչպես նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը, ներկայումս Կիևի և Թբիլիսիի փոխգործակցությունը չի կարելի դրական անվանել։ Նա նաև հավելել է, որ խնդիրների պատճառն են, ի թիվս այլ բաների, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը, ով Ուկրաինայի քաղաքացիություն ունի, և հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։