Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկրում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան ԱՄՆ-ում
Աշխարհ
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր երկիրն ավելի ժողովրդավարական է, քան Միացյալ Նահանգները։ Այս մասին գրում է Politico հրատարակությունը։
Այսպիսով, Մեքսիկայի ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, թե Մեքսիկայում վերջերս հաստատված ընտրական բարեփոխումները երկրում հանրային քննարկումներ են առաջացնում։
«Մեքսիկայում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան ԱՄՆ-ում: Եթե ուզում են այս հարցը քննարկել, եկեք անենք։ Ես ապացույցներ ունեմ, որ մեր երկրում ավելի շատ ազատություն ու ժողովրդավարություն կա»,- ասել է նա:
Լոպես Օբրադորը հերքում է, որ բարեփոխումները վտանգ են ներկայացնում ժողովրդավարության համար։
Անցած շաբաթավերջին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մեխիկոյի գլխավոր հրապարակ՝ դեմ արտահայտվելով երկրում ընտրական համակարգի բարեփոխմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու