Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար․ Շոլց
ԱշխարհԳերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կարծում է, թե Ռուսաստանի Դաշնությունը պետք է առաջինը քայլ կատարի Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հասկանալի է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, և Ռուսաստանն այն երկիրն է, որը հիմա պետք է ինչ-որ բան անի խաղաղությունը հնարավոր դարձնելու համար»,- ասել է Գերմանիայի դաշնային կանցլերը։
Նա նշել է, որ առաջնային պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։
Շոլցը հավելել է, որ այս պահին պետք է ուշադրություն դարձնել «ՆԱՏՕ-ի արևելյան թևում անվտանգության քաղաքականության ոլորտում տիրող իրավիճակին»։