Ռուսաստանը «ճնշելու է» Ուկրաինային և նրա «տերերին». Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի «տերերը» դժվար թե ուշադրություն դարձնեն մարտի 2-ին Բրյանսկի սահմանամերձ շրջանում տեղի ունեցած դիվերսանտների հարձակմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վստահ եմ, որ այս նույն տերերը չեն հիշի այսօրվա ոճրագործությունը։ Սրա վրա ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնի։ Մենք կսեղմենք նրանց»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ինչպես հայտնել ենք, Պուտինը ահաբեկչություն է անվանել Բրյանսկի շրջանում ուկրաինացի դիվերսանտների հարձակումը։