Հունգարիան կրկին հետաձգել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության քննարկումը
ԱշխարհՀունգարիայի Ազգային ժողովը (Խորհրդարանը) կրկին հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացման քվեարկությունը։ Հաջորդ անգամ այս հարցը կքննարկվի 2023 թվականի մարտի 20-ից ոչ շուտ, հայտնում է Associated Press-ը։
Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ արձանագրությունը։
Փետրվարի 24-ին Հունգարիայի կառավարության ղեկավարն ասել էր, որ սպասում է «պարզաբանումների» սկանդինավյան երկրներից, և որ Բուդապեշտը մտադիր չէ նրանց «թողնել նավի վրա, մինչ նրանք բացահայտ ստեր են տարածում Հունգարիայի մասին»։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Օրբանն առաջարկել էր ստեղծել «եվրոպական ՆԱՏՕ» առանց ԱՄՆ-ի և կոչ էր արել ԵՄ երկրներին ջանքեր գործադրել սեփական անվտանգության ամրապնդման համար։