Թուրքիան ակնկալում է, որ Գյուլենի կողմնակիցների գործունեությունը ԱՄՆ-ի տարածքում կդադարեցվի․ ԱԳՆ
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե Անկարան ակնկալում է, որ Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի՝ ԱՄՆ-ում քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեությունը դադարեցնելու համար։ Այս մասին նա հայտնել է Anadolu գործակալությանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է «սկզբունքային, հետևողական, վճռական և արդյունավետ մոտեցում ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական կազմակերպություններին» հակազդելու գործընկերության ոգուն։