Թուրքիայում ձնահոսքի տակ դահուկորդներ են մնացել. կան զոհեր և տուժածներ
Աշխարհ
Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին քաղաքում դահուկորդները ձնահոսքի տակ են ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ձնահոսքը ծածկել է Օլղունլար գյուղի Յայլալար բարձրահարթում դահուկ քշող քաղաքացիներին»,- հայտնել է հեռուստաալիքը՝ հավելելով, որ առնվազն երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։
Նահանգային AFAD-ը (Աղետների կառավարման գործակալությունը) դեպքի վայր է ուղարկել փորձագետներ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու