Զելենսկին խոսել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի նախապատրաստության մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում խոսել է Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու երկրի նախապատրաստության մասին։ Նրա խոսքով՝ 2023 թվականին Կիևը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը մի շարք եվրոպական պետությունների հետ։
«Ակնհայտ է, որ այս տարի մեր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ կլինի ավելի բովանդակալից, քան անցյալ տարի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հիմնական խնդիրներն են այսօր երկրի ակտիվ նախապատրաստումը ԵՄ-ին անդամակցելուն, Կիևին արևմտյան զենքի մատակարարման ավելացումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը։