Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանին
ԱշխարհԻսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչներ Միջերկրական ծովից հրթիռային հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին, ճեպազրույցում ասել է արաբական կանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Օլեգ Գուրինովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մարտի 7-ին՝ ժամը 02:02-ից մինչև 02:13-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչներ Միջերկրական ծովի արևելյան շրջանից հրթիռային հարված են հասցրել Հալեպ քաղաքի Ան-Նայրաբ միջազգային օդանավակայանի վրա:»,- ճեպազրույցում ասել է Գուրինովը։
Նա հավելել է, որ վնասվել են թռիչքուղին և ռադիոտեղորոշիչը։
Readovka տելեգրամյան ալիքը հայտնում է, որ այս պահին դադարեցվել է Հալեպի օդանավակայանի աշխատանքը, խաթարվել է մարդասիրական օգնության մատակարարումը Սիրիա։