ԵՄ-ն կուժեղացնի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
ԱշխարհՖրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հայտարարությունն արվել է երկրի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում։
Նա նշել է, որ ԵՄ պատժամիջոցների 10 փաթեթները չեն վերաբերում ողջ ռուս ժողովրդին, այլ միայն նրանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկի համար, ինչպես նաև խոստացել է, որ պատժամիջոցների ճնշումը կշարունակի աճել։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Ֆրանսիան Կիևին օգնություն կտրամադրի այնքան, որքան անհրաժեշտ է։