ԵՄ-ն մինչև մարտի վերջ կվերապատրաստի ավելի քան 11 հազար ուկրաինացի զինծառայողի․ Բորել
ԱշխարհԵվրամիության (ԵՄ) ռազմական առաքելությունը մինչև 2023 թվականի մարտի վերջ կվերապատրաստի ավելի քան 11 հազար ուկրաինացի զինվորականի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բորելի խոսքով, մինչև այս տարվա վերջ ԵՄ-ի կողմից վերապատրաստված ուկրաինացի զինվորականների թիվը կհասնի 30 հազարի։ Բացի այդ, առաքելությունը կվերապատրաստի անձնակազմեր այն տանկերի համար, որոնք Ուկրաինա կհասցվեն ՆԱՏՕ-ի միջոցով։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտնել էր, որ անվտանգության ղեկավարներին կառաջարկի Կիևին մատակարարել Եվրոպայում արդեն առկա զինամթերքը։ Նա նշել էր, որ այս կերպ հնարավոր կլինի ժամանակ խնայել։ Բորելը հավելել էր, որ իր առաջարկն իրականացնելու համար կպահանջվի մոտ մեկ միլիարդ եվրո։