Ֆինլանդիայում հայտարարել են, որ տեսանելի ապագայում Հունգարիան և Թուրքիան կվավերացնեն ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը
ԱշխարհՖինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը կարծիք է հայտնել, որ Հունգարիան և Թուրքիան կվավերացնեն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտը տեսանելի ապագայում։ Այս մասին նա ասել է Yle Public Broadcasting Corporation-ին տված հարցազրույցում։
Ըստ Կայկոնենի՝ այս հարցում վերջնագիծն արդեն երևում է, բայց հնարավոր է՝ պետք է համբերատար լինել։
Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել էր, որ Հունգարիայի խորհրդարանը պատրաստվում է մայիսին Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու փաստաթղթերի վավերացման հետ կապված հանդիպում անցկացնել։