Թուրքիայում դաբաղ հիվանդության դեպք է գրանցվել
Աշխարհ
Թուրքիայում դաբաղ հիվանդության դեպք է գրանցվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ութ ձեռնարկություն արդեն փակվել է։
Նշվում է, որ Թուրքիայում հայտնաբերվել է SAT-2 վիրուսի սերոտիպ, որը նախկինում չէր հայտնաբերվել երկրում։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները հիվանդության տարածումը կանխելու համար։
Համապատասխան ծանուցումն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել մարտի 8-ին։ Բոլոր միջոցները ձեռնարկվում են նաև անասուններին պատվաստելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն