Շոլցը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ չէ Ուկրաինայի հարցով բանակցել
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ Ուկրաինայի հարցով բանակցել։ Այս մասին նա ասել է NBR գերմանական թերթերի խմբին։
«Ցավոք, ես այս պահին պատրաստակամություն չեմ տեսնում»,- ասել է նա։
Ավելի վաղ Շոլցը Կոտբուսում կայացած հանդիպմանը կանխատեսել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի։ Նա հավելել էր, որ երկրում ճգնաժամային վիճակը կշարունակվի։
Նա նաև նշել էր, որ այժմ կարծում է, որ զենքի և զինամթերքի արտադրությունը պետք է մշտական դարձնել։
Շոլցը նաեւ ասել էր, որ տարվա ընթացքում բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ մտադիր է շարունակել դա։
Նա հավելել էր, որ Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր գումարը 2022 թվականին կազմել է մոտ 14 միլիարդ եվրո։
Նա նշել էր, որ Բեռլինը Կիևին մատակարարում է զենք և անհրաժեշտ ֆինանսական օգնություն։