Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը 0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը 

Մոր դիակը, երազը, դիմացի շենքի պատշգամբը և ատրճանակը. Սողոմոն Թեհլիրյանի ու Թալեաթի հանդիպումը Բեռլինում

Հասարակություն

Սողոմոն Մելիքյան. ճանաչո՞ւմ եք նրան: Իսկ եթե ասեմ Սողոմոն Թեհլիրյան կամ Թեհլերյան…

Աշխարհ սարսեց հայու ահը,

Գետին ընկավ թուրքի գահը,

Պատմեմ ձեզ թալեաթի մահը…

«Առավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. Նա՞ էր արդյոք: Այո’: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր «ազգանվեր» մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան` որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թյուրիմացությունը» պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ»:

Սա Թեհլիրյանի հուշերից է 1921-ի այս օրվա մասին: Հենց այս օրը պետք է վերջ դրվեր դարի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչ ու իրագործող Թալեաթ փաշայի կյանքին:

Շուն թալեաթը փախավ Բեռլին,

Թեհլերյանը հասավ հետքին,

Զարկեց ճակտին, փռեց գետին…

Իրականությունը հայտնի երգի պես չէ սակայն: Թեհլիրյանը վստահ չի եղել, որ դիմացից քայլողը Թալեաթն է և ամենևին էլ «ճակտին չի զարկել»: Սողոմոնը սկզբում ձայն է տվել՝ Թալեաթ, կասկածվող անձն էլ շրջվել է: Սողոմոնը կրակել է նրա քունքին, ապա հեռացել: Թալեաթի սպանության դրվագն այսքանով չի ավարտվում: Թեհլիրյանը կասկածել է՝ սպանվե՞լ է նա, թե ոչ, և վերադարձել դեպքի վայր, որտեղ հավաքվածները նրան սկսել են հարվածել ձեռնափայտերով: Սողոմոնի արյունոտված շապիկը մինչև օրս պահպանված է:

Դատավոր – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:

Թեհլիրյան – Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Դատավոր – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլիրյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Դատավոր – Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:

Թեհլիրյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:

Դատավոր – Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլիրյան – Ես որևէ ծրագիր չունեի:

Դատավոր – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլիրյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Դատավոր  – Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլիրյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:

Ամիսներ անց՝ հուլիսի 3-ին, Թեհլիրյանն ազատ է արձակվում: Նրա իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր Յոհաննես Լեփսիուսը: Դատավարությունից հետո Թեհլիրյանին է վերադարձվում այն ատրճանակը, որով սպանվել էր Թալեաթը: Սողոմոնն իր ձեռքով այն Երկրորդ համաշխարհայինի տարիներին նետում է Դանուբ գետը:

Սա ամենահայտնի հայ վրիժառուի իրագործած միակ սպանությունը չէ: Հավանաբար Թալեաթի սպանության չափ կարևոր ու նշանակալի կարելի է համարել նաև հայզագի դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությունը, որը, սակայն, միանգամից չի մեռել, այլ տեղափոխվել է հիվանդանոց: Հենց այս նախադեպն է պատճառ դարձել, որ Թալեաթին կրակելուց հետո Սողոմոնը վերադարձել է դեպքի վայր՝ համոզվելու՝ հաստա՞տ ոճրագործը սպանված է: Իսկ ի՞նչ էր արել Հարություն Մկրտչյանը, որ արժանացել էր վրիժառուի ուշադրությանը: Նա կազմել ու ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին էր փոխանցել 250 հայ մտավորականի անունից կազմված ցանկ, որոնցից հազիվ 10-ն է փրկվել:

Գիտե՞ք՝ վաղ թե ուշ գալիս է և՛ դավաճանների թշվառ ավարտը, և՛ ոճրագործների: Ոչ ոք իսկական հայի նշանառությունից չի վրիպելու, թեև հաճախ դավաճանները սպանվում են հենց նրանց ձեռքով, ում ծառայում են: Հայերի բնաջնջմամբ տարված ցեղասպան ձեռքը ի վերջո միշտ էլ կտրվելու է հայի ձեռամբ: Ու որևէ դավաճան, հայատյաց ու հայասպան չի կարող այսօր էլ հուսալ, թե չկա Նեմեսիսը, չկա Թեհլերյանը: Թեհլերյանի նմաններին ժամանակը միշտ էլ ի հայտ է բերում ճիշտ ժամանակին, իսկ այդպիսիք մարդ են սպանում, բայց մարդասպան չեն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին
Ամենադիտված