Բայդենի որոշումները հանգեցնում են համաշխարհային պատերազմի․ Հունգարիայի ԱԳ նախարար
ԱշխարհԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը աշխարհը մղում է դեպի գլոբալ աղետի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Վաշինգտոնի որոշումը՝ Ուկրաինայի տարածքից ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Մեզ սպասվում է վերջին տասնամյակների ամենավտանգավոր երկու ամիսը: ԱՄՆ-ում նախագահը, ով իշխանությունից հեռացվել է իր իսկ կուսակցության կողմից, որի կարողությունները լայնորեն կասկածի տակ են, և ով երկու ամսից կլքի պաշտոնը, որոշումներ է կայացնում, որոնք կհանգեցնեն գլոբալ աղետի»,- գրել է ԱԳՆ ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում։
Սիյարտոն կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով «Եվրոպան հսկայական հնարավորություն ունի վերականգնելու խաղաղությունը մայրցամաքում»։