ԵՄ-ն «առաքելություն» կուղարկի Վրաստան` ուսումնասիրելու իրավիճակը
ԱշխարհԵվրամիությունը «քաղաքական առաքելություն» կուղարկի Վրաստան՝ ուսումնասիրելու, թե ինչ է կատարվում երկրում ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում 27 համայնքային երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քաղաքական առաքելություն ենք ուղարկելու Վրաստան՝ ուսումնասիրելու տեղի ունեցածը»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով, առաքելության մասնակիցներն անմիջականորեն կխոսեն վրացական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։ «Մենք կհրավիրենք առաքելությանը, որպեսզի մեզ գնահատական տա տեղի ունեցածի վերաբերյալ», - հավելել է նա։ Բորելը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կուղարկվի առաքելությունը:
Դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «Եվրամիության դուռը բաց կմնա Վրաստանի համար»։ «Սակայն կառավարության կուրսը, երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությանը և հիմնարար սկզբունքներին, Վրաստանին շեղում է եվրաինտեգրման ճանապարհից»,- ասել է Բորելը։