36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 

Երաժշտությունը իմ հույզերի արտացոլանքն է առ Աստված․ Վարդան Պողոսյան

Գիտություն և Մշակույթ

Ջութակահար Վարդան Պողոսյանը վերջերս հանրության դատին հանձնեց իր նոր՝ «Պոեմ» ստեղծագործությունը։ Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ ջութակահարի գործունեության, ձեռքբերումների և ծրագրերի մասին հարցազրույցը։

1. Ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը

Երաժշտությունն ինձ համար ինքնադրսևորման, ինչու չէ նաև ինքնաճանաչման լավագույն միջոցն է․ երաժիշտները, ստեղծագործող անհատները հաճախ իրենց ապրումներն ու հույզերը ավելի հեշտ են կարողանում արտահայտել երաժշտության, քան բառերի միջոցով: Երաժշտությունը կրթող, զարգացնող և որոշ դեպքերում նույնիսկ ապաքինող երեւույթ է մարդկային էության համար: Երաժշտությունը իմ հույզերի արտացոլանքն է առ Աստված։

2. Ի՞նչ եք փոխանցում մարդկանց Ձեր երաժշտության միջոցով

Միշտ փորձում եմ իմ երաժշտության միջոցով մարդկանց փոխանցել զգացմունքների վառ ներկապնակ, իմ առջեւ խնդիր եմ դնում հուզել նույնիսկ ամենաքմահաճ ունկնդրին: Երաժշտասեր մարդիկ ամեն ինչ լավ տեսնում, զգում եւ հասկանում են, այդ պատճառով շատ կարեւոր է երաժշտության մեջ մաքսիմալ անկեղծ լինելը եւ երաժշտական սկզբունքներին հավատարիմ մնալը:

3. Երբեմն միայնակ շրջում ես որևէ քաղաքում և մտքումդ հնչում են երաժշտություններ, որոնք այնքա՜ն ներդաշնական են այդ քաղաքին: Ի՞նչ մեղեդիներ են պտտվում Ձեր գլխում, երբ քայլում եք հարազատ քաղաքի՝ Երևանի փողոցներով։

Հաճախ են լինում նման պահեր թե՛ Երեւանի կենտրոնում, թե՛ Հայաստանի մարզերում շրջելիս, երբ կարծես տեսարժան վայրը կամ տեսարանը քեզ հուշում է որեւէ երաժշտություն, ինչպես ֆիլմում է կադրը զուգորդվում համապատասխան երաժշտությամբ։ Մեր հայաստանյան գեղեցիկ բնապատկերներին համահունչ մեղեդիները եւ երաժշտությունները շատ են, դրանցից կնշեմ իմ ֆավորիտներից մի քանիսը՝ Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն», Ավետիս Բերբերյանի «Կարոտ», Արամ Խաչատրյանի «Նոկտյուրն», Առնո Բաբաջանյանի «Անուրջներ» ստեղծագործությունները։

4. Դուք պրոֆեսիոնալ երաժիշտ եք, ինչպե՞ս հայտնվեցիք երաժշտության աշխարհում:

Պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու բարդ ու երկարատեւ ուղին սկսվեց վաղ մանկուց, երբ ծնողներս նկատեցին իմ երաժշտական ընդունակությունները, սերն ու հետաքրքրասիրությունը երաժշտության հանդեպ եւ 7 տարեկանս դեռ չլրացած ընդունեցին Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց: Պատանեկան մրցույթներում հաջողություններ գրանցելով եւ դպրոցը գերազանց ավարտելով, ուսումս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ ևս ունեցա հաջողություններ՝ հաղթելով ջութակահարների հանրապետական մրցույթում։ Ուսումնարանն ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անվանի պրոֆեսոր՝ ջութակահար Արտաշես Մկրտչյանի դասարանում։ Այդ տարիներին ունեցա բազմաթիվ համերգներ, մասնակցեցի տարբեր փառատոների՝ շարունակելով ուսումս նաեւ ԵՊԿ-ի մագիստրատուրայի բաժնում: Ուսումս ավարտելուց հետո սկսեցի հանդես գալ որպես համերգային ջութակահար, հաջողված համագործակցություններ ունեցա բազմաթիվ ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ, ներկայանալով հայտնի ֆիլմերի սաունդթրեքներում, համերգային շրջագայության (Եվրոպա, Չինաստան) մեկնեցի ամերիկահայ ջութակահար Աշոտ Տիգրանյանի հիմնած հայ-ամերիկյան «CCCO» նվագախմբի հետ, մասնակցեցի բազմաթիվ երաժշտական խոշոր նախագծերի, ձայնագրություններ եւ տեսահոլովակներ թողարկեցի՝ այսպես հայտնվելով երաժշտության հարուստ եւ հետաքրքիր աշխարհում:

5.Ինչ եք կարծում, ջութակը որպես երաժշտական գործիք համահո՞ւնչ է ցանկացած երաժշտական ժանրի հետ, թե կան ժանրեր, որտեղ այս գործիքը անհամատեղելի է:

Ջութակը լինելով երաժշտական գործիքների թագուհին, կարելի է ասել, համատեղելի է բոլոր երաժշտական ժանրերում, դժվարանում եմ առանձնացնել որեւէ ժանր որտեղ ջութակի մասնակցությունը կարող է խանգարել, մնացածը ճաշակի հարց է։

6.Երաժշտության մեջ կա՞ մի այնպիսի բան, որը երբեք չեք փորձել, բայց կցանկանայիք փորձել:

Երբեք չեմ փորձել երգել, բայց ցանկություն էլ չունեմ։ Կարծում եմ իմ գործիքը հնչում է բոլոր բառերի փոխարեն․․․

7. Մենք հաճախ ենք լսում, որ մեծ հաջողությունների համար միայն տաղանդավոր երաժիշտ լինելը բավական չէ, մեծ վերելքների համար նաև հիշվող տեսահոլովակներ, բազմաթիվ հարցազրույցներ, և ընդհանրապես, մեծ ակտիվություն է պետք։ Համաձա՞յն եք:

Իհարկե, համաձայն եմ: Այսօրվա մեր իրականության մեջ տաղանդավոր լինելը ամենեւին չի երաշխավորում հաջողություն ունենալը։ Ժամանակի պահանջները փոխվել են, եթե տարիներ առաջ հանրաճանաչություն ունենալու համար բավական էր մի քանի տեսահոլովակ ունենալ, հեռուստատեսությամբ հանդես գալ եւ թերթերում տպագրվել, ապա այսօր ճանաչում ձեռք բերելու համար պարտադիր է վիրտուալ տիրույթի սոցիալական հարթակներում ակտիվ լինել, լսարան ստեղծել, մեծ քանակի հետեւորդներ ունենալ: Արտիստները արդեն վիրտուալ հարթակներում բլոգերներին հատուկ մասնագիտական նրբությունների պետք է տիրապետեն, որպեսզի կարողանան ակտիվ պահել իրենց ստեղծած բազմահազարանոց լսարանները: Ցավոք սրտի ոչ բոլոր տաղանդավոր մարդիկ են հարմարվում մերօրյա այս պահանջներին, եւ շատ շնորհալի մարդկանց հանրությունը այդպես էլ չի ճանաչում։

8. Խոսեցինք տեսահոլովակների, երաժշտական ակտիվ գործունեության անհրաժեշտությունից՝ շարունակելով թեման խնդրում եմ անդրադառնալ Ձեր վերջին՝ «Պոեմ» տեսահոլովակին:

«Պոեմ»-ը շատ տաղանդավոր կոմպոզիտոր, դաշնակահար եւ իմ մտերիմ ընկեր Արթուր Թադեւոսյանի հեղինակային ստեղծագործությունն է, որը նա գրել է համավարակի տարիներին: Ի սկզբանե ստեղծագործությունը Արթուրը գրել էր դաշնամուրի համար, բայց առաջարկեց ինձ ջութակով նվագել, եւ ինչպես նա է ասում՝ հասկացավ, որ այս ստեղծագործությունը գրված է հենց ջութակի համար։ Անցած տարի սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, գործիքավորման եւ ձայնագրման փուլերը, ի դեպ գործիքավորման հեղինակը նույնպես Արթուր Թադեւոսյանն է, իսկ ձայնագրման եւ Mix Mastering-ի աշխատանքներն իրականացրել է տաղանդավոր երաժիշտ եւ մեր լավ ընկեր Արամ Սարգսյանը։ Դժվարանում էինք ստեղծագործության անվան ընտրության հարցում, հետո ես զուգահեռներ տանելով մարդու ապրած կյանքի եւ էմոցիոնալ առումով հարուստ երաժշտության միջեւ, որոշեցի անվանել «Պոեմ», հենվելով այն գաղափարի վրա, որ ցանկացած մարդու կյանք նման է մի յուրահատուկ պոեմի՝ կյանքում տեղի ունեցող իրադարձություններով և ապրումներով, ինչպես մեր երաժշտությունը՝ գեղեցիկ, բայց հաճախ բազում հակասական զգացմունքներով: Այսպես ծնվեց «Պոեմ»-ը, եւ այս տարվա սկզբին կարողացանք ավարտին հասցնել տեսահոլովակի նկարահանման աշխատանքները ու ներկայացնել հանրությանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Գեղամյանն է, օպերատորը Արթուր Օրդոյանն է, տեսանյութի մոնտաժն ու ձեւավորումը իրականացրել է Սոնա Խաչատրյանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել եւ օգնել են «Պոեմ» ստեղծագործության եւ տեսահոլովակի կայացման գործում

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Ամենադիտված