«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի 

Այդ ո՞ր օրվանից հանցագործության պաշտպանությունը դարձավ «խոսքի ազատություն». Արա Պապյան

Իրավունք

Իմ երիտասարդության տարիներին մի խոսք կար' դանիական կուտ ուտել, այսինքն կամավորապես ստանձնել ուրիշի համար ձեռնատու դիրքորոշում: Ճիշտն ասած, առ այսօր չգիտեմ ինչո՞ւ էր կոչվում հատկապես դանիական: Բայց, որ այսօր որոշ մարդիկ կերել են թուրքական կուտը դա ակնհայտ է: Իսկ ի՞նչ է թուրքական կուտը' դա ես արդեն գիտեմ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովի վերջին քննարկումների առիթով ոմանք, մինչևիսկ հայեր, գրում էին և են, որ ցեղասպանությունների հանրային ժխտման քրեականացումը սխալ է, քանզի սահմանափակում է ազատ խոսքը, ինքնուրույն կարծիք ունենալու իրավունքը: Այդ ո՞ր օրվանից հանցագործության պաշտպանությունը դարձավ "խոսքի ազատություն" կամ "կարծիք ունենալ": Գնացեք, օրինակ, Կանադա և հանրայնորոեն "կարծիք արտահայտեք" որ, օրինակ, սևամորթները կամ հայերը փնթի են կամ ալարկոտ: Գիտեք չէ՞ ձեզ ինչ կանեն' "ատելություն հրահրելու" (hate speech) համար' դուք կհայտնվեք բանտում կամ կկրեք այլ պատիժ: Գերմանիայում ասեք, որ Հիտլերը իր պատճառներն ուներ հրեաներին կոտորելու համար: Մի ժխտեք Հոլոքոստը, այլ պարզապես փորձեք որոշակի արդարացում-հիմնավորում բերել դրա համար: Հետևանքները կարծում եմ ինձանից լավ գիտեք: Բա ու՞ր մնաց "խոսքի ազատությունը": Թե՞ որոշ մարդիկ կարծում են, որ հայերս ավելի ժողովրդավոր ենք, քան կանադացիք կամ գերմանացիք:

Ընթացիկ երևույթները հասկանալու համար անհարաժեշտ է ընդգծել մի շարք կարևոր հանգամանքներ' ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն: Այն ծանրագույն հանցագործություն է, ինչպես բնութագրում են իրավագետները' "հանցագործությունների հանացագործությունը" (crime of the crimes), քանզի այն իր մեջ պարունակում է մի շարք ծանրագույն հանցագործություններ' սպանություն, բռնաբարություն, մանկապղծություն, ստրկավաճառություն, մարդուն ապօրինի ազատությունից զրկում, ուրիշի ունեցվածքի յուրացում կամ փչացում, մշակութային արժեքների ոչնչացում կամ յուրացում և այլն: Ըստ էության, այս հանցագործությունն իր մեջ ներառում է քրեական ողջ օրենսգիրքը: Հետևաբար, ցեղասպանության հանրայնորեն ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, ըստ էության հանցագործության խրախուսում է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն, այլև հանցագործություն: Կրկնում եմ, ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի մասին լինեն տարբեր կարծիքներ, այն հանցագործություն է, իսկ հանցագործությունն ունի միայն մեկ վերաբերմունք' դա պատիժն է, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում' դատապարտումը, որոնց նպատակներից է հանցագործության կանխարգելումը: Ոչինչ չի խրախուսում ոճրագործին և դրում նրան նույն արարքը կրկնելու, որքան անպատիժ մնացած հանցագործությունը:

Ես վերը գրել էի "ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն:" Ինչո՞ւ "հատկապես հայերի": Շատ պարզ պատճառով, որովհետև հայերի ցեղասպանությունը միակ ցեղասպանությունն է, որը դեռ շարունակվում է, քանի որ սույն հանցագործության հետևանքներն ունեն շարունակական բնույթ: Բացատրեմ միտքս' բոլոր նախորդ ցեղասպանության մեղավորները այս կամ այն կերպ պատժվել են, զոհերը մասնակի կամ ամբողջական հատուցումներ են ստացել և դեռ ստանում են, այսինքն ցեղասպանության հետևանքները որոշակիորեն հաղթահարվել են: Հայերի ցեղասպանությունը միակն է, երբ ոչ միայն հանցագործները միջազգայնորեն պատժված կամ գոնե դատապարտված չեն (հայերի կողմից իրականացված արդարահատույց գործողությունները չեն կարող դիտարկվել որպես միջազգային), այլև ցեղասպանությունն ընթացքի մեջ է, քանի որ շարունակվում են ցեղասպանության հետևանքները: Հայաստանն այսօր շրջափակելի է դարձել ցեղասպանություն պատճառով, Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանության հետևանքով է կորցրել իր տարածքների զգալի մասը' հետևաբար կորցրել է զարգացման համար այդքան անհրաժեշտ ելքը դեպի ծով և կենսատարածքը, ինչպես նաև դարձել է ռազմականապես շատ ավելի խոցելի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասն այսօր վատ է ապրում: Դրա համար կան բազում պատճառներ' այդ թվում բազմաթիվ ներքին: Բայց էական են, եթե ոչ վճռորոշ, արտաքին պատճառները: Իսկ արտաքին պատճառներից կարևորագույնը հայոց ցեղասպանության մնայուն հետևանքներն են: Հետևաբար, քանի դեռ ցեղասպանության հետևանքները վերացված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող ունենալ ապահով և բարկեցիկ կյանք: Իհարկե լավ կառավարման միջոցով կարելի է հասնել որոշակի բարելավման, սակայն դա կլինի խիստ սահմանափակ, անկայուն և խոցելի: Մնացած տարաբնույթ խոսակցությունները կամ իշխանության գալու խաբեպատիր քարոզ են կամ ազնիվ ինքնախաբեություն: Երկրի հզորությունը, հետևաբար քաղաքացիների բարեկեցությունը, խիստ նյութական հասկացությունը է և այն խարսխվում է նույնքան նյութական հասկացությունների վրա: Իհարկե կառավարման ձևը հույժ կարևոր է, անգամ ունի առօրյա նշանակություն' առանց որի հնարավոր չէ բնականաոն կյանքը: Այն նման է թթխմորի' առանց որի չես կարող որակյալ հանապազօրյա հացդ ունենալ: Սակայն եթե չունես ցորեն կամ այն հողը, որի վրա պիտի աճեցնես ցորենը' թթխմորը դառնում է արագ փչացող ճոխություն:

Պետք է հասկանալ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը կամ ժխտման քրեականացումը Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը նպատակաուղղած քայլեր են: Առավել ևս տվյալ պարագային, երբ Ֆրանսիայում առաջին անգամ փորձ է արվում Հայոց ցեղասպանությունը դնել Հոլոքոստի հետ նույն հարթության վրա' այդտեղից բխող բոլոր իրավական հետևանաքներով:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
22 դեկտեմբերի 2011թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Ամենադիտված