Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել
Աշխարհ
Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարված, հայտնում է Gazeta.ru-ն։
Կիևի մարզում տագնապը հայտարարվել է Երևանի ժամանակով 18:06-ին, Կիևում մեկ րոպե շուտ՝ Երևանի ժամանակով 18:05-ին:
Օդային տագնապ է հայտարարվել նաև Ուկրաինայի Ժիտոմիր, Վիննիցա, Չեռնիգով, Սումի, Պոլտավա, Չերկասի և այլ շրջաններում։
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ հրետանային հարվածներից հետո Կիևի մարզի և ևս յոթ շրջանների սպառողների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։
