Սերգեյ Շոյգուն ստուգել է Հարավային ռազմական օկրուգում տեխնիկայի և սպառազինության պատրաստվածությունը
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Հարավային ռազմական օկրուգում սպառազինության և ռազմական տեխնիկայի պատրաստվածությունը, որոնք ուղարկվում են Հատուկ ռազմական գործողության գոտի: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շոյգուն ստուգել է նաև մարտական շրջաններից դուրս բերված զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման և վերանորոգման բազաները։
Բացի այդ, նախարարը խնդիր է դրել հսկողության տակ պահել հատուկ ռազմական գործողության գոտում խմբերին սպառազինությամբ և տեխնիկայով մատակարարումը։