Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովի ափին՝ Աոմորի պրեֆեկտուրայում։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչության կայքը։
Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 2:47-ին (ուրբաթ՝ Երևանի ժամանակով 21:47-ին): Օջախը գտնվել է 70 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։