Տոկիոն ուշադիր հետևում է Կրեմլի վրա հարձակման հետևանքներին. Ճապոնիան զգուշացրել է
ԱշխարհՃապոնիայի իշխանությունները ուշադիր հետևում են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հնարավոր հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին, ով պաշտոնական այցով գտնվում է Պարագվայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայաշին ոչ մի կերպ չի մեկնաբանել ենթադրությունները, թե ով է գործարկել անօդաչու սարքերը, և այս կամ այն կողմի ներգրավվածությունը հարձակման մեջ։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ վարչությունը պարզում է Կրեմլին հարվածելու Կիևի փորձի բոլոր հանգամանքները։