Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիայի պատճառով բերման է ենթարկվել 13 մարդ
ԱշխարհԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ երկրի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, ովքեր ներգրավված են Էրզրումում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ ագրեսիվ գործողությունների մեջ։ Այս մասին հայտնում է TRT-ն։
«Դեպքի փաստով կատարվում է քննություն, կատարվում է դատավարական նախաքննություն։ Միջադեպի համար մեղավոր ճանաչված անձանց կալանավորելու որոշում է կայացվել։ Այս պահին կալանքի տակ է գտնվում 13 մարդ»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ իշխանությունները այժմ ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները, և քննչական միջոցառումների ավարտից հետո կընտրվի խափանման միջոց։
Մայիսի 7-ին Թուրքիայի արևելյան Էրզրում քաղաքում Իմամօղլուն խոսեց բնակչության հետ, և մի քանի հոգի սկսեցին քարեր նետել ամբիոնի և ավտոբուսի վրա։ Մոտ 10-15 մարդ, ըստ քաղաքապետի, տուժել է։