Զախարովան Հուդա է անվանել Զելենսկուն
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-յան ալիքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Հուդայի նոր մարմնավորում այն բանից հետո, երբ նա մայիսի 9-ին երկրում Եվրոպայի օրը նշելու հրամանագիր է ստորագրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է ողջ չարի դեմ <...> ապագայի համար՝ թե՛ իր, թե՛ ողջ Եվրոպայի»։
«Ի՞նչը կարող է թշնամուց էլ վատը լինել: Դավաճանը։ Ահա Զելենսկին։ Հուդայի նոր մարմնավորումը 21-րդ դարում։ Մայիսի 9-ին չեղարկելով Հաղթանակի օրը՝ նա մեկընդմիշտ դավաճանեց իր նախնիներին՝ նրանց, ովքեր կռվել են Կարմիր բանակի շարքերում, նրանց, ովքեր տառապել և խոշտանգվել են համակենտրոնացման ճամբարներում, և նրանց, ովքեր աշխատել են թիկունքում՝ Հաղթանակի համար»,-գրել է նա։