Հայտնի են դարձել Չավուշօղլուի և ՌԴ-ի, Սիրիայի ու Իրանի նախարարների զրույցի թեմաները Մոսկվայում
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվա կատարած այցի ընթացքում ծրագրում է ռուս, սիրիացի և իրանցի գործընկերների հետ քննարկել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք այլ հարցեր, հայտնում է RIA Novosti-ն։
«Նախատեսվում է քննարկել Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, քաղաքական գործընթացն ու հումանիտար հարցերը, այդ թվում՝ Սիրիա փախստականների կամավոր և անվտանգ վերադարձը», - հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Չավուշօղլուն ասել է, որ մայիսի 10-ին Մոսկվա ժամանելուն պես բանակցություններ կվարի Լավրովի հետ, ապա կհանդիպի Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։