Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց ֆաշիզմի դեմ ԱՄՆ-ի հաղթանակով․ Սպիտակ տուն
Աշխարհ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը մեկնաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ճեպազրույցի ժամանակ Ժան-Պիերը ասել է, որ ԱՄՆ-ն է հաղթել ֆաշիզմին Երկրորդ համաշխարհային պատերազմում։ «Այս շաբաթ նշվում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և մայրցամաքում ֆաշիզմի դեմ Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի հաղթանակի տարեդարձը», - ընդգծել է նա:
Մայիսի 8-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ մայիսի 9-ի նախօրեին Միացյալ Նահանգները հրահրում է ռուսաֆոբիայի և հիստերիայի նոր ալիք։ Նրա կարծիքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին փաստերը կեղծված են ԱՄՆ-ում, և նրանք անտեսում են նաև Կարմիր բանակի վճռական ներդրումը ֆաշիզմի պարտության գործում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ էր արել ամերիկյան իշխանություններին փոխել իրենց կարծիքը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու