Դատախազության կոլեգիան քննարկել է ավազակային հարձակումների վերաբերյալ հաղորդումների գրանցման վիճակը
Իրավունք
2011 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց:
Մասնավորապես.
1. 2010թ. եւ 2011թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրված ավազակային հարձակման եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման, քրեական գործերի նախաքննության օրինականության, մեղադրանքի պաշտպանության վիճակին,
2. 2010թ. եւ 2011թ. ինն ամիսների ընթացքում թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակի եւ մեղադրանքի պաշտպանության պրակտիկային,
3. 2010թ. եւ 2011թ. 1-ին կիսամյակի ընթացքում զինված ուժերում արձանագրված կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրինականության եւ մեղադրանքի պաշտպանության բնագավառում իրականացված դատախազական գործունեության արդյունքներին,
4. ՀՀ գլխավոր դատախազության՝ 2012թ. 1-ին կիսամյակի աշխատանքային ծրագրին վերաբերող հարցեր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում