Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, բայց արտոնությունների կորուստը՝ մեր իրավունքը. ՌԴ փոխվարչապետ Ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան Աբրահամյան Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար, դա քայլ կլինի Երևանի դեմ. Զախարովա Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու «ցանկությունը» Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է «Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան «Փաստ». Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ «Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով «Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով «Ժողովուրդ». Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 

Ազատամուտցի հողագործն ասում է, որ իրեն հրավիրել են ոստիկանություն և բռնություն կիրառել. Հետք

Տեսանյութեր

Այս տարվա մայիսի 11-ին Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ բնակավայրի բնակիչ Շահնազար Ալավերդյանին ոստիկանության աշխատակից Դավիթ Մաիլյանը զանգահարել ու հրավիրել է ոստիկանության բաժին, որտեղ նրան հայտնել են, թե իր դեմ բողոք են ներկայացրել եղբայրներ Արարատ և Էդուարդ Խուդավերդյանները՝ իրանց տարածքում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու համար։

Ըստ Շահնազար Ալավերդյանի՝ ոստիկանության աշխատակիցները հայտնել են, թե նա ձերբակալված է։ Վերջինս կարծել է, թե կատակում են, ապա նրան հրահանգել են դատարկել գրպանները։

«Գրպանումս գումար էր, մեքենայի բանալի ու հեռախոս, դատարկեցի։ Ասացին՝ դե հեռախոսդ պիտի առգրավենք, ասացի՝ ինչի՞ համար, հեռախոսս կանջատեմ կդնեմ սեղանին, չեմ օգտագործի։ Էդ ժամանակ ինձ մոտեցավ օպերներից Վաչե Ալիխանյանը ու սկսեց քաշքշել, թե բա դու չես որոշում՝ ինչը ոնց, ստեղ մենք ենք որոշում։ Համ քաշքշում էր, համ ինքն էլ ասում, դե դու էլ խփի։ Ոնց որ հրահրեր։ Ինձ ձեռնաշղթաներ էին հագցրել, էնպես էին վերաբերվում ոնց որ հանցագործ լինեի»,- պատմում է Շահնազար Ալավերդյանը։

Շահնազարը նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում ցուցմունք է տվել։ Քննիչին հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Վաչե Ալիխանյանը, առանց պատճառի, բռնություն է կիրառել իր նկատմամբ։ Վաչե Ալիխանյանը հերքել է, թե ֆիզիկական բռնություն է կիրառել Ալավերդյանի նկատմամբ։

Շահնազար Ալավերդյանի պատմելով՝ քննիչն էլ է զարմացել, որ ոստիականության աշխատակիցը ծեծել է նրան։

Դրանից հետո սկսել են պարբերաբար հետապնդումները։ Իջևանով երթևեկելիս ոստիկանության աշխատակիցները հաճախ կանգնեցնում են Շահնազարի մեքենան, ըստ նրա՝ անհիմն պատճառաբանություններով ստուգումեր անում։ Այն հարցին, թե ինչ ստուգումներ են, պատասխանում են, որ ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Այս ամենի պատճառը Դիտավան գյուղում գտնվող հողատարածքն է, որտեղ Շահնազար Ալավերդյանը սկսել էր շինարարական աշխատանքներ անել, բադեր ու ձկներ բուծել։

Շահնազար Ալավերդյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Դրա մասին խոսել չի սիրում, բայց պատերազմից հետո որոշել է հողագործությամբ զբաղվել։

«44-օրյա պատերազմից հետո էր, որոշեցի հորս՝ տարիներով մշակած հողում ինչ-որ մի բանով զբաղվել։ Մինչև այդ «Հայանտառում» վարորդ էի։ Ճիշտն ասած՝ պատերազմից հետո էլ ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունս կորցրել էի, մտածում էի՝ գոնե հողի հետ կաշխատեմ։ Երկար տարիներ էդ հողի վրա ոչինչ չէինք արել, էդ ժամանակ դեռ չգիտեի ինձ ինչ պատմություներ ա սպասվում»,- պատմում է նա։

Ազատամուտը վարելահողեր չունի, գյուղի 50-ից ավել բնակիչ 90-ականներից Դիտավանում հողեր է վերցրել և տարիներ շարունակ գյուղատնտեսական աշխատանքներ է անում այնտեղ։ Շահնազարի պատմելով՝ նրանցից ընդամենը մի քանիսն ունեն վարձակալության պայմանագրեր, մյուսների կողմից մշակվող հողերը ապօրինի են՝ առանց որևէ իրավունքի, այդ թվում՝ իրենը։

«Մինչև համայնքի խոշորացումը, գյուղապետին մի քանի անգամ դիմել եմ, որ վարձակալեմ հողատարածքը, որ ամեն ինչ օրինական լինի, փաստի առաջ չկանգնեմ։ Անընդհատ ձգձգում էր։ Հետո համայնքը խոշորացավ, ասացին՝ պիտի Իջևան դիմես, չզբաղվեցին, մնաց տենց էլ»,- պատմում է նա։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ այն տարածքը, որը Շահնազար Ալավերդյանն օգտագործում էր, 2020 թվականի դեկտեմբերի 30-ին վարձակալությամբ է տրամադրվել «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ին՝ ընդերքի օգտագործման համար։

Այս մասին Շահնազար Ալավերդյանը չի իմացել, մի քանի անգամ եղբայրներ Արարատ և Էդուարդ Խուդավերդյանները հանդիպել են նրան, սպառնացել, որ Արարատի դուստրը աշխատում է Տավուշի մարզի դատախազությունում, ու որ Շահնազարը ոչինչ անել չի կարող։

«Ինձ մի քանի անգամ փորձել են վախացնել, ասել են՝ մեկ ա, էս հողերը Նիկոլը տալու ա թուրքերին։ Ջահել ես, պետք չի դրան ժամանակ տրամադրել։ Չեմ լսել, հետո էլ ասել են, թե մեր աղջիկը դատախազ ա, ինչ ուզում ես արա, ոչ մի արդյունքի չես հասնի։ Իրենք ընդերքը փչացնում են, սաղ ծառերն արմատախիլ են անում, ճանապարհը ավիրում են իրենց ծանր տեխնիկայով։ Իմ արածը վա՞տ ա, իրենցը՝ լա՞վ»,- պատմում է Շահնազարը։

Դիտավան գյուղով հոսում է Աղստև գետը, որից Խուդավերդյաններն ավազ են արդյունահանում։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ։

«Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊ ընկերության համասեփականատեր Արարատ Խուդավերդյանի դուստրը՝ 1998 թվականին ծնված Անի Խուդավերդյանը, աշխատում է Տավուշի մարզի դատախազությունում, որպես ավագ դատախազ։

Ոստիկանության օպերլիազոր Վաչե Ալիխանյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե ծեծել կամ քաշքշել է Շահնազար Ալավերդյանին։

«Նման բան չի եղել, եթե ուրիշ հարցրեր ունեք, տվե՛ք մեր լրատվականին»,- ասաց նա։

«Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի համասեփականատեր Արարատ Խուդավերդյանը «Հետքի» հետ զրույցում հաստատում է, որ 2020 թվականին վարձակալել են 6000 քմ-ից ավել հողատարածք, որ զբաղվեն ավազի արդյունահանությամբ։

Շահնազար Ալավերդյանը մեզ պատմել էր, որ վարձակալելուց առաջ էլ, ավելի քան 10 տարի Խուդավերդյաններն ավազ են հանել գետի մերձակայքից։

Արարատ Խուդավերդյանը հաստատեց այդ տեղեկությունը, բայց հերքեց, թե երբևէ սպառնացել են Շահնազարին՝ շահարկելով դատախազ դստեր անունը։

Ըստ Խուդավերդյանի՝ նրանց վարձակալած տարածքի 300 քառակուսի մետրում Շահնազար Ալավերդյանը աշխատանքներ է կատարում։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից հայտնել են, որ «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊ ընկերությունը 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ներառված է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունք ունեցողների ցանկում՝ որպես ընդերքօգտագործման իրավունք կրող։

Նախարարությունից հայտնում են, որ «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Ազատամուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը նախարարության կողմից 2019թ. նոյեմբերի 13-ին տրվել է դրական եզրակացություն։

Համաձայն հաշվետվության՝ հանքավայրի պաշարները հաստատվել են 8728 քառակուսի մետր տարածքի վրա, սակայն հաշվի առնելով կադաստրային քարտեզի տվյալները ջրային տարածքների առկայության վերաբերյալ՝ փորձաքննության ընթացքում հանքավայրի պաշարների հաստատման մակերեսից բացառվել (պակասեցվել) է 3148 մետր քառակուսի տարածքը, որի մեջ մտնում են ջրային տարածքները եւ պահպանվել են 5 մետր լայնությամբ ափապաշտպան բնամասերը։

«Փորձաքննական եզրակացությունում ներկայացվել է պարտադիր կատարման պահանջ՝ հանքարդյունահանման աշխատանքների իրականացման ընթացքում բացառել գետի հունի խախտումը, ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը։ Ջրային ռեսուրսից եւ ավազ արդյունահանելու թույլտվություն առկա չէ, ինչը սահմանվում է Ջրային օրենսգրքով»,- նշված է նախարարության մեզ տված պատասխանում:

Չնայած ՇՄՆ պատասխանին՝ Շահնազար Ալավերդյանը պնդում է, որ Խուդավերդյանները տարիներ շարունակ գետից ավազ են հանում և փոխում գետի հունը։

Շահնազար Ալավերդյանի դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ տեղեկանալու արդյոք նշանակվե՞լ է ծառայողական քննություն։ Մեզ պատասխանել են, որ հարցումը վերահասցեավորել է Տավուշի մարզային վարչություն, պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք։

 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, բայց արտոնությունների կորուստը՝ մեր իրավունքը. ՌԴ փոխվարչապետՌուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան ԱբրահամյանԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար, դա քայլ կլինի Երևանի դեմ. ԶախարովաԵրևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԼավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու «ցանկությունը» Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է «Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան«Փաստ». Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ «Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով «Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով «Ժողովուրդ». Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239 «Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից «Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի «Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ «Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին «Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում «Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի «Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի «Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ«Փաստ». Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքըԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում Ձվարանների քաղցկեղի 11 նշան, որոնք դուք կարող եք անտեսել Ինչպիսին պետք է լինի իդեալական ճնշումը ըստ տարիքային խմբերի Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ) Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարներըՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվելԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղելԻրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ) Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)
Ամենադիտված