Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով 

Սպորտի բնագավառում թերացումների պատճառն ամենևին էլ ֆինանսավորումն ու փողը չեն

Վերջին լուրեր

ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Ուզում եմ մի փոքրիկ նկատառում ներկայացնել հայրենական սպորտի եւ նրա ֆինանսավորման հետ կապված: Հասկանալով հանդերձ, որ իմ ամեն մի ելույթ սպորտի թեմայով որոշ շրջանակներում անհասկանալի իրարանցում է առաջացնում, ուզում եմ բոլորին հորդորել ներքոշարադրյալ գրառման մեջ քաղաքական ենթատեքստեր չփնտրել, քանի որ այդպիսի ենթատեքստերը չեն, որ ինձ հետաքրքրում են:

Եւ այսպես, Լոնդոն 2012 – ից անմիջապես հետո սպորտի բնագավառի ներկայացուցիչների կողմից կարծիք արտահայտվեց, որ եթե սպորտի բնագավառի ֆինանսավորումն ավելի մեծ լիներ, արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեին: Այդ դիրքորոշումը սպորտի մեր հարգարժան նախարարը կրկրնեց նաեւ հայտնի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում:

Հասկանալի դիրքորոշում է եւ առաջին հայացքից տրամաբանական. որքան շատ փող ծախսվի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման, պահպանման եւ արդիականացման համար, մարզական անհրաժեշտ գույքի ձեռքբերման եւ թարմացման համար, մարզիչների աշխատավարձերի բարձրացման եւ բազմաթիվ այլ անհրաժեշտ քայլեր իրականացնելու համար, այնքան մեծ հնարավորություններ կունենան մեր մարզիկները լավագույնս նախապատրաստվելու կարեւորագույն մրցելույթներին եւ այնտեղ մեծ նվաճումների հասնելու եւ մեր երկրի մարզական (եւ ոչ միայն) պատիվը բարձր պահելու համար:

Այս մոտեցումը հասկանալի է, բայց ոչ ընդունելի: Անշուշտ, լավ կլիներ, որ մեր պետությունը ավելի մեծ հնարավորություններ ունենար ինչպես սպորտի, այնպես էլ այլ բնագավառների ֆինանսավորումն ավելացնելու համար, իսկ սպորտը մեր երկրում ֆինանսավորվում է հիմնականում պետության եւ մասամբ միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

Սակայն նույնիսկ եղած ֆինանսավորման պարագայում մենք մշտապես լսում ենք այն առաջընթացի մասին, որ իբրեւ թե առկա է մեր սպորտում, այն մեծ ուշադրության մասին, որ սպորտի ղեկավարությունը ցուցաբերում է մեր օլիմպիական մարզաձեւերին ընդհանրապես եւ յուրաքանչյուր մարզիկին անհատապես: Վերջապես, մենք ականատես ենք լինում ոչ մեծ թվով մեդալների, որոնք մեր մարզիկները շահում են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությոններում եւ օլիմպիական խաղերում: Ու երբ մեր մարզիկները (փառք ու պատիվ նրանց), օրինակ, աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոնի կոչում են նվաճում, որեւէ մեկը չի խոսում ֆինանսավորման մասին:

Լավ ֆինանսավորումն, իհարկե, երբեք չի խանգարի, սակայն փաստերը վկայում են, որ խնդիրն ամենեւին ֆինանսավորումն ու փողը չեն: Եթե այդպես լիներ, ապա օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի վերին հորիզոնականներում ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի կողքին պետք է մշտապես տեղ գտնեին Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Էմիրությունների եւ Բրունեի նման հարուստ երկրների հավաքականները:

Բարեւբախտաբար այդպես չէ, եւ մեր երկրում կան հիանալի օրինակներ, երբ պետական համեստ ֆինանսավորման, կամ նույնիսկ դրա բացակայության պայմաններում, կարելի է թե՛ սպորտի բնագավառում, թե՛ այլ բնագավառներում իսկապես մեծ առաջընթաց ու նվաճումներ արձանագրել, եթե կա մեծ ցանկություն:

Ինչ արժեն միայն մեր շախմատի օլիմպիական հավաքականի աննախադեպ նվաճումները վերջին տարիներին՝ օլիմպիական ոսկի վերջին չորս շախմատային օլիմպիադաներից երեքում (!), որոնցից վերջինը Ստամբուլում: Ինչպես չարձանագրել մեր ֆուտբոլի հավաքականի լրջագույն առաջընթացը վերջին տարիներին, որը Եվրո-2012 ընտրական մրցաշարում ցավալիորեն չկարողացավ լուծել եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու խնդիրը, սակայն իր մասին խոսել տվեց ամբողջ Եվրոպային եւ հպարտության մեծ առիթ պարգեւեց մեր ժողովրդին:

Եվ վերջին ոչ սպորտային նվաճումը, որը հաստատ կապ չունի ֆինանսավորման չափի հետ: Այս տարվա ընթացքում միջազգային առարկայան օլիմիադաներում վեց տարբեր առարկաներից, այդ թվում աստղագիտությունից, ինֆորմատիկայից, քիմիայից, կենսաբանությունից, ֆիզիկայից եւ մաթեմատիկայից մեր դպրոցականները, ընդհանուր առմամբ թվով 29 հոգի, շահել են 16 մեդալ (1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ) եւ արժանացել են 5 գովասանագրի: Այսինքն, Հայաստանը ներկայացնող 29 մասնակցից 21-ը մեծ նվաճումներ է ունեցել այդ օլիմպիադաներում:

Առաջարկում եմ ավելացնել աստղագիտության, ինֆորմատիկայի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆինանսավորումը մեր երկրում: Հաստատ չի խանգարի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Ամենադիտված