Ձերբակալվել է Թրամփին սպառնացող տղամարդը
ԱՄՆ
ԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով սպառնացել էր սպանել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է CBS-ը։
Տեղեկությունների համաձայն՝ Մայքլ Կովչոն մարտի 17-ին Սպիտակ տան պաշտոնական կայքի միջոցով հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ սպառնացել էր ոչ միայն նախագահի, այլ նաև նրա կրտսեր որդու կյանքին։ Այդ մասին վկայում են դատարանի հրապարակած փաստաթղթերը։
Ավելի վաղ ևս մեկ անձ էր ձերբակալվել նմանատիպ սպառնալիքների համար․ նա սոցիալական ցանցում հրապարակել էր գրառում, որտեղ զենքով լուսանկարի հետ գրել էր, որ պատրաստվում է հարձակվել Թրամփի վրա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան