Ռյուտեն բացահայտել է՝ որ երկրներն են դեմ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
ԱՄՆ
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հանված է օրակարգից, քանի որ Գերմանիան, ԱՄՆ-ն, Հունգարիան և Սլովակիան դեմ են Կիևի ռազմական դաշինքին անդամակցությանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեջբերում է Европейская правда-ն:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում 2024 թվականին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի անդամակցության անշրջելի ուղու վերաբերյալ: Սակայն, ինչպես նշել է Ռյուտեն, այս գործընթացին այժմ խոչընդոտում են Գերմանիան, Սլովակիան, Հունգարիան և ԱՄՆ-ն:
Այս առումով՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն կենտրոնացած է Կիևին մարտադաշտում և խաղաղության բանակցություններում աջակցելու վրա:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան