Իրանը բանակցություններից առաջ պայման է ներկայացրել ԱՄՆ-ին և Իսրայելին
Իրան
Իրանը հայտարարել է, որ չի ընդունի այնպիսի հրադադար, որը թույլ կտա ԱՄՆ-ին և Իսրայելին վերականգնել ուժերը և կրկին հարձակվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչիի հայտարարությանը։
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը դեմ է այնպիսի պայմանավորվածություններին, որոնք կարող են հնարավորություն տալ հակառակ կողմին վերազինվել և շարունակել ռազմական գործողությունները։ Միաժամանակ նա նշել է, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ, ըստ որի՝ Իրանի ներկայացրած 10 կետանոց ծրագիրը կդառնա առաջիկա բանակցությունների հիմքը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահի-ն չէր բացառել, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել բանակցությունները ժամանակ շահելու համար։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նախատեսվում է սկսել մոտ օրերս՝ Իսլամաբադում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան