«Կրասնոդարից» «Էլչե» չեմ գնա․ Սպերցյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ մտադիր չէ կարիերան շարունակել իսպանական «Էլչեի» մակարդակի ակումբներում։
«Կրասնոդարից» պայմանական «Էլչե» չեմ գնա: Ինչո՞ւ հեռանալ. զուտ ուժերս փորձելո՞ւ համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե իրապես թոփ ակումբի տարբերակ լինի, ապա՝ այո»,- նշել է հայ կիսապաշտպանը Corner Football Armenia յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
Նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 25 միլիոն եվրո: Սպերցյանը «Կրասնոդարի» հետ ունի երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդը մասնակցել է 31 հանդիպման, գրանցել է 12 գոլ և 15 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան