ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր տարբերակի ակտիվ տարածման մասին
ԱշխարհCOVID-19 EG.5 («Էրիս») նոր տարբերակն ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
«29-րդ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում (հուլիսի 17-ից 23-ը) EG.5-ի գլոբալ տարածվածությունը կազմել է 17,4 տոկոս: Սա նկատելի աճ է չորս շաբաթ առաջ (հունիսի 19-ից 25-ը) ներկայացված տվյալների համեմատ, երբ EG.5-ի համաշխարհային տարածվածությունը կազմում էր 7,6 տոկոս»,- ասվում է հաղորդագրությունում։
Այսպիսով, աճի մեջ առավելության և իմունիտետի պաշտպանությունը հաղթահարելու ունակության շնորհիվ «Էրիսը» կարող է գերիշխող դառնալ որոշ երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նշել են կազմակերպությունից։