Ֆիդանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 44–օրյա ագրեսիային
ԱշխարհՆախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ նվերներ է հանձնել ռազմական ղեկավարներին, ովքեր վերջին անգամ մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստին։
Նախագահ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, ով նախկինում եղել է Ազգային հետախուզական կազմակերպության խորհրդական, տեղակալ և նախագահ, ինչպես նաև նախագահի հատուկ ներկայացուցիչ, պարգևատրել է Պետական ծառայության պատվավոր մեդալով։
Պարգևատրման ժամնակ Ֆիդանն իր խոսքում հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 44–օրյա ագրեսիային․
«Ես ստանում եմ այս մեդալը այն ընկերների անունից, որոնք զոհվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Ձեր [Էրդողանի] հրամանները կատարելիս», – ասել է նա։