ՀԱՊԿ խաղաղապահները կվերազինվեն ժամանակակից սպառազինությամբ և զինամթերքով
ԱշխարհՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախապատրաստման ավարտի մասին՝ կազմակերպության խաղաղապահներին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու վերաբերյալ։ Այս մասին Սիդորովը հայտարարել է «Բանակ-2023» համաժողովին ժամանակ։
«Ավարտվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով զինելու մասին» որոշման նախագծի նախապատրաստումը»,- ասել է նա։
Միջոցառման ընթացքում Սիդորովը մասնակցել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին։