Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
ԱշխարհՄախաչկալայում օգոստոսի 14-ին բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram ալիքը։
Գերատեսչությունից հայտնել են, որ հրդեհի վայրում հայտնաբերվել է ևս հինգ մարդու դի։
Ինչպես հայտնել ենք, պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի երեկոյան՝ Մախաչկալայի «Նաֆտա» բենզալցակայանում, որին հաջորդել է ուժեղ հրդեհ, որն ընդգրկել է 600 քմ տարածք։ Օգոստոսի 15-ի առավոտյան մարզային ԱԻՆ-ը հայտարարեց հրդեհի ամբողջական մարման մասին։ Դաղստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բենզալցակայանում ութ տանկերից երկուսը պայթել են։
Միջադեպի հետևանքով՝ տուժել է ավելի քան 100 մարդ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցներում է գտնվում 63 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ 11 տուժածի վիճակը գնահատվում է ծանր։