Լուկաշենկոն հայտնել է, թե Բելառուսը որ դեպքում կարող է միջուկային զենք կիրառել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կարող է օգտագործել մարտավարական միջուկային զենք, որը իրեն մատակարարել է Ռուսաստանը՝ իր դեմ ագրեսիայի դեպքում։ Այս հայտարարությունը նա արել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի հետ հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է նրա YouTube–յան ալիքում։
«Մենք չենք վարանի, սպասի. մենք կօգտագործենք մեր զենքի ողջ զինանոցը՝ զսպելու համար»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նաև ասել է, որ ՌԴ ԶՈւ որոշ ստորաբաժանումներ հատել են Բելառուսի սահմանը Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ։