Սաուդյան Արաբիան դադարեցնում է հարաբերությունների կարգավորումը Իսրայելի հետ
ԱշխարհՍաուդյան Արաբիան դադարեցնում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշվում է, համապատասխան բանակցությունները կհետաձգվեն։ Երբ դրանք վերսկսվեն, պետք է հատուկ ուշադրություն դարձնել պաղեստինցիներին իսրայելական զիջումների հարցին, նշել է հրատարակության զրուցակիցներից մեկը։
Հրատարակության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ Սաուդյան Արաբիայից պահանջել է դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները, սակայն արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հրաժարվել է։
Axios-ը մայիսին հայտնել էր, որ Սպիտակ տունը ցանկանում է դիվանագիտական ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև խաղաղ համաձայնագրի կնքման համար վեց ամսվա ընթացքում: Այնուհետև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այցելել է Ջիդդա, որտեղ հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ և քննարկել հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Դրանից հետո նա մեկնել է Իսրայել, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։