Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողացել ապահովել անվտանգությունը Մերձավոր Արևելքում
ԱշխարհԱնվտանգության իրավիճակը Մերձավոր Արևելքում հասել է անվերադարձի կետի՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram–յան ալիքում։
Ինչպես նշել է Զախարովան, ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսրայելում գտնվող ամերիկյան կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին իրավունք է տվել լքել երկիրը «անվտանգության ոլորտում աննախադեպ իրավիճակի» պայմաններում։
«Տարածաշրջանում անվտանգության երաշխավորն անվտանգությունը հասցրել է անվերադարձի կետի։ Եվ դարձյալ Վաշինգտոնում ոչ ոք պատասխան չի տալու նրանց վայրագությունների, սադրանքների ու բեմադրության համար», - գրել է դիվանագետը։